«Գուցե փոշմանեմ այսքան անկեղծանալու համար». Լյուսի Հայրապետյանն անձնականին վերաբերող գրառում է կատարել

160

Հունաստան ուղեւորվելու փոխարեն Լյուսի Հայրապետյանն ամառային հանգիստն անցկացրեց Ջերմուկում, բայց քանի որ իր երկու տարերքներից մեկը ջուրն է, անտարբեր չի անցել նաեւ Սեւանա լճի կողքով, որտեղ նաեւ նոր ֆոտոշարք է իրականացրել:

Մոդել-հաղորդավարուհին լուսանկարներին կից գրել է.«Երկու տարերք, երկու կյանք ինձ համար՝ ջուր, օվկիանոս, ծով ու քամի, քամի, քամի՜: Չեմ կարող առանց նրանց, կգժվեմ, կխենթանամ»:
6

Լյուսի Հայրապետյանը


Լյուսին օրեր առաջ էլ խոստովանության տեսքով գրառում է կատարել՝ նշելով, որ հնարավոր է՝ հետո զղջա այսքան անկեղծանալու համար. 
«Արտառոց ոչ մի նկար չեմ տեղադրում՝ ո՛չ կիսամերկ, ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ բեմից: Տեղադրում եմ ինձ՝ այնպիսին, ինչպիսին կամ, ու խոստանում եմ ինքս ինձ, որ էլ չեմ տխրելու, որ չեմ մնալու այնտեղ, որտեղ ինձ պահելու ջանք չեն գործադրում: Խոստանում եմ հավատալ քայլերին, այլ ոչ՝ խոսքերին»: 

Մոդելը նշել է, որ աչքերը հաճախ է փակում լուսանկարվելիս.«Երբ ինձ շատ լավ է, կամ հակառակը: Բայց հենց այս պահին փակում եմ աչքերս, որ ջնջեմ ու փակեմ կյանքիս երկար էջերից մեկը: Որ էլ չցավի, որ էլ չցավի… Սիրեք այնքան, ինչքան կարողանում եք, ու եթե զգում եք՝ նա ձեզ պետք է, սովորեք պահել սովորել… Իսկ ես գնամ երեկոս ողողեմ գինով. ասում են՝ սպիրտը մաքրում է բացիլները… Հ.Գ. Մարդ էլ տխուր նկար չունենա տխրությունով կիսվելու համար»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լյուսի Հայրապետյանի ինստագրամյան էջից