Աստղագուշակ` հուլիսի 13-ի համար

93

ՋրհոսՕրն իր հետ բերում է բազմաթիվ նոր գաղափարներ, բայց միշտ չէ, որ դրանք հաջողված են: Ուստի, նախքան ինչ-որ բան անելը, ուսումնասիրեք իրավիճակը: Ավելի լավ է ձեր վրա չվերցնեք ինչ-որ լուրջ մասնագիտական պարտավորություններ: Դրանք կատարելը ավելի դժվար կլինի, քան թվում է: Անձնական կյանքում չեն բացառվում են փոփոխություններ դեպի լավը: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, հաճելի իրադարձություններ, որոնց դուք վաղուց սպասում էիք: Երեկոն հարմար է ստեղծագործական աշխատանքների համար:

ՁուկՕրը կարող է անհաջող թվալ, բայց միայն այն պատճառով, որ դուք հակված եք ցանկացած խնդրին շատ մեծ նշանակություն տալ ։ Իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, և դուք անպայման դա կընդունեք, եթե փորձեք իրավիճակին ավելի լավատեսորեն մոտենալ: Չեն բացառվում գայթակղիչ առաջարկներն ու հրավերները, որոնցից չեք ցանկանում հրաժարվել: Հավանական են հաճելի հանդիպումները, շփումները հին ծանոթների հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը:

ԽոյՀեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Հաճախ եք վիճում գործընկերների հետ՝ ինքներդ էլ չհասկանալով ձեր ունեցած տարաձայնությունների իրական պատճառը։ Ցանկալի չէ զբաղվել ուշադրություն պահանջող աշխատանքով: Այստեղ շատ հեշտ է ինչ-որ բան մոռանալ: Նույնիսկ, եթե ժամանակին հասկանաք սխալները, դրանք ուղղելը հեշտ չի լինի: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ավելորդություններից: Այդ ժամանակ իրենց մասին կարող են հիշեցնել քրոնիկ հիվանդությունները:

ՑուլԱյսօր ավելի լավ է լուրջ գործեր չպլանավորել: Կարելի է ավարտել այն է, ինչ սկսել եք ավելի շուտ, սակայն այստեղ էլ չեն բացառվում խնդիրներն ու տհաճ անակնկալները: Դուք լավ եք կարգավորում մանր ընթացիկ խնդիրներները, ինչպես նաև սովորական, լավ ծանոթ գործերը: Փորձեք խուսափել ավելորդություններից: Հիմա սովորականից շատ եք հոգնում: Եթե հնարավորություն ունեք օրը նվիրեք հանգստին և հաճելի շփմանը:

ԵրկվորյակՉնայած դժվարություններին, որոնք կարող են այսօր առաջանալ, հնարավորություն ունեք հաջողության հասնել: Դրա համար պետք է պահպանել ինքնատիրապետումը և հավատարիմ մնալ սկզբունքներին: Իրավիճակը շատ արագ է փոխվում, անընդհատ ինչ-որ նոր հանգամանքներ են առաջ գալիս, բայց դա չի ստիպում ձեզ հրաժարվել մտածածից: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու արդյունավետ կլինի,քան՝ առաջինը: Ուստի հենց այդ ժամանակ կարելի է պլանավորել առավել կարևոր գործերը: Հավանական են լավ նորությունները: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ձեզ համար թանկ մարդկանց։

ԽեցգետինԿարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Օրվա առաջին կեսը ավելի հարմար է դրանց համար, քան՝ երկրորդը: Փորձեք որքան հնարավոր է շուտ լուծել ֆինանսական հարցերը: Դա էապես կնվազեցնի կորուստների հավանականությունը: Առավոտյան հարաբերությունները շրջապատի հետ լավ են դասավորվում, բայց գնալով հնարավոր է տարաձայնությունների և վեճերի առիթներ առաջանան: Միայն ձեր նրբանկատությունը թույլ կտա խուսափել լուրջ հակամարտություններից:

ԱռյուծՕրը կարող է շատ կարևոր, էական փոփոխություններ բերել: Ամենայն հավանականությամբ, դրանք վերաբերելու են անձնական, ընտանեկան գործերին: Աշխատանքի վայրում իրավիճակն ավելի կայուն է և կանխատեսելի: Կարելի է աջակցություն ստանալ ազդեցիկ մարդկանցից կամ նրանց օգնությամբ իրականացնել վաղեմի ծրագիրը: Հավանական են շահավետ գործարքներ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դասավորվում հարաբերությունները ընտանիքի անդամների հետ: Հնարավոր է, որ նկատեք այն, ինչ նախկինում չեք նկատել: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչ սխալներ են կատարել նախկինում, և կփորձեն շտկել դրանք:

ԿույսԴուք իրապես եք նայում շատ բաների և պատրանքներ չեք կառուցում: Դա օգնում է լուծել շատ հարցեր՝ մասնագիտական և անձնական բնույթի: Կարող եք ելք գտնել տարբեր իրավիճակներից և կարող եք խորհուրդ տալ ուրիշներին, թե ինչպես գործել: Անցանկալի է կիսվել գաղտնիքներով և քննարկել ձեր զգացմունքները որևէ մեկի հետ, բացառությամբ առավել մտերիմ մարդկանց: Կարող եք ապագայյի պլաններ կազմել: Կարողանում եք հանգիստ նայել շուրջը, և մանրակրկիտ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, հասկանալ, թե ինչ հնարավորություններ է այն բացում ձեր առջև:

ԿշեռքԴուք դրական եք տրամադրված: Դա օգնում է լուծել բազմաթիվ խնդիրներ: Օրվա ընթացքում հազիվ թե անհաղթահարելի խոչընդոտներ ծագեն: Հավանական է աջակցություն ստանաք ազդեցիկ մարդուց, ում դուք նախկինում օգնել եք: Սակայն պետք չէ շտապել: Ձեր բոլոր գործողությունները պետք է լավ մտածել: Շատ վտանգավոր է խոստում տալ պահի ազդեցության տակ: Կարևոր է որոշումներ կայացնել ինքնուրույն: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հարկավոր է խորհուրդ, դիմեք մի մարդու, ով լավ տեղյակ է իրավիճակից, կարող է հանդես գալ որպես փորձագետ:

ԿարիճՀեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Թվում է, թե նրանք նկատում են միայն ձեր թուլությանները, առիթ են փնտրում քննադատելու կամ դիտողություններ անելու համար: Փորձեք դրան հանգիստ վերաբերվել։ Լավագույնը, որ կարելի է անել, սեփական գործերի վրա կենտրոնանալն է, որոնք ձեզ համար շատ ավելի կարևոր են, քան ուրիշի կարծիքը: Կհայտնվեն նոր գաղափարներ, ստեղծագործական պլաններ։ Շուտով հնարավորություն կունենաք իրականացնել ձեր ծրագրերը: Հարմար օր է ուսումնառության, փորձի փոխանակման, այն մարդկանց հետ շփման համար, ովքեր կարող կիսվել նոր տեղեկություններով: Չի բացառվում, որ կսկսեք այլ կերպ նայել շատ բաների, փոխել ձեր կյանքը:

ԱղեղնավորՕրվա սկիզբը շատ հարմար է, որպեսզի կարգ ու կանոն հաստատեք գործերում, ավարտեք այն, ինչի վրա վերջերս աշխատել եք և բարոյապես պատրաստվել նոր ձեռքբերումների: Այսօր ձեզ մոտ նոր խնդիրներն ու նպատակներ ի հայտ կգան, որոնց հասնելը դժվար կլինի: Օգտակար կլինի նածկինում ստացած փորձը: Չի բացառվում, որ անհրաժեշտ կլինեն հին ծանոթների խորհուրդները: Բայց ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, կարելի է ապավինել սեփական ինտուիցիային: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի և համարձակ գաղափարներ: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես դրանք կարելի է կյանքի կոչել:

ԱյծեղջուրՕրը լարված կլինի։ Նորանոր գործեր ի հայտ կգան: Դրանցից յուրաքանչյուրը ուշադրություն է պահանջում: Այնքան էլ հեշտ չէ ինչ-որ մեկին առավելություն տալը, դրա համար զբաղվում եք մեկով ապա մյուսով: Բայց անիմաստ ձանձրույթից ու խառնաշփոթից հաջողվում է խուսափել, իսկ սկսած գործը հաջողվում է հասցնել ավարտին։ Հնարավոր են անսովոր ծանորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեզ նախկինում պատահածներին: Նրանց հետ շփումը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել և կփորձեն արագ շտկել դրանք:

Նյութի աղբյուր՝ astxagushak.com