Մի շարք բելառուս լրագրողներ լքել են երկիրը

131


KYKY առցանց ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև այդ պարբերականի աշխատակիցների մի մասը լքել են Բելառուսը։ Այս մասին գրհայտնում են «Кулуары KYKY»-ի Telegram-ում։

«Մենք պետք է ասենք, որ KYKY-ի տնօրենը, գլխավոր խմբագիրը եւ խմբագրության մի մասը դուրս են եկել երկրից։ Մենք դա արեցինք, որպեսզի հրատարակությունն ու թիմը պահպանենք ֆիզիկապես ու բարոյապես», — հայտարարել են լրագրողները։

Թե կոնկետ ուր են մեկնել աշխատակիցները, չի բացահայտվում։ Ընդ որում՝ լրագրողներն ընդգծել են, որ մեկնելը ժամանակավոր է։ «Արտագաղթի մեջ ապրելն ընդհանրապես մեր ծրագրերի մեջ չի մտնում», — նշել են խմբագրությունում։

Օգոստոսի 29-ին Բելառուսում ձերբակալվել է գործարար եւ KYKY եւ The Village լրատվական կայքերի համահիմնադիր Ալեքսանդր Վասիլեւիչը: Վասիլեւիչի ձերբակալության մասին, որին նաեւ պատկանում է Vondel/Hepta գովազդային գործակալությունը, ժամանակակից արվեստի պատկերասրահը՝ հայտնի է դարձել օգոստոսի 27-ին: Նույն օրը Մինսկի the Village գրասենյակում խուզարկություններ են կատարվել։ Mint Media ընկերության համասեփականատերը, որի մեջ մտնում է պարբերականը, տեղեկացրել է, որ ուժայինները «հետաքննում են հարկային հանցագործությունները»:

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են երրորդ շաբաթն անընդմեջ։ Մարդիկ պահանջում են երկրի գործող ղեկավարության հրաժարականը, նախագահի նոր ընտրությունների անցկացում եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հրամաններ են տվել դաժանորեն ցրել առաջին հանրահավաքները եւ ծաղրել ձերբակալվածներին: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել նաև «համերաշխության շղթա» խորագրով առաջին՝ խաղաղ կանանց ակցիան, երբ սպիտակ հագած աղջիկները ծաղիկներով դուրս են եկել փողոց եւ պահանջել դադարեցնել բռնությունը: Այդ ժամանակից ի վեր, դրանք անցկացվում են կանոնավոր կերպով:

https://youtu.be/K3duiHiEQZE