ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մարդիկ փրկում հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխայի կյանքը

98

Երկու մանկահասակ եղբայրներ փրկվել են Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհից: Եղբայրները ցած են նետել շենքի 4 հարկի պատուհանից՝ ավելի քան 10 մետր բարձրությունից:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:

Երեխաներից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան։

Երեխաները, ինչպես նաև շենքի 17 այլ բնակիչներ հոսպիտալացվել են:

Տղաների կյանքը փրկող ևս 4 քաղաքացի՝ բժշկական զննություն անցնելու նպատակով, տեղափոխվել է հիվանդանոց:

Նյութի աղբյուրը՝ armlife.am